Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Հիշողության կորուստ, սխալներ, նյարդայնություն

Հիշողության կորուստ, սխալներ, նյարդայնություն

Հաճախ պատահում են այնպիսի իրավիճակներ, որ առաջադրված աշխատանքը դժվարանում եք կատարել, մինչդեռ, ժամանակը սուղ է, իսկ չգիտես ինչու, հնարավոր չէ կենտրոնանալ: Մինչ այդ բազմիցս կատարած առաջադրանքը թվում է , թե ուղեղն այլևս ունակ չէ ընկալել:

 

Նկարագրված վիճակից դուրս գալու համար նախ պետք է իմանալ, թե ինչ է այդ: Գերհոգնածություն. ախտանշաններ են` հիշողության խանգարումը, աշխատանքում սխալներն ու վրիպակները, կենտրոնացման, քնի խանգարումը, ախորժակի կորուստը, նյարդայնությունը, գրգռվածությունը, ապատիան ու վատ տրամադրությունը: Եթե թվարկված վիճակներից մի քանիսը ձեզ ծանոթ են, ապա պետք է մտածել դրանց պատճառների մասին:

Քունը կարևորագույն գործոն է աշխատունակության ու առողջության իմաստով: Որպեսզի ուղեղն արդյունավետ ու լավ աշխատի, ուրեմն անհրաժեշտ է քնել օրական 7-8 ժամ: Պետք չէ անհանգստանալ, թե գործերը չեք հասցրել լրիվ կատարել: Լիարժեք հանգստից հետո դուք կկարողանաք ավելի արդյունավետ աշխատել: Նույնիսկ օրվա ընթացքում “հաջողեցրած” 20-30 րոպեանոց քունը կարող է վերականգնել ձեր ուժերը: Մտավոր գերհոգնածությունից խուսափելու նպատակով պետք է այն ընդմիջել ֆիզիկական աշխատանքով: Մտավոր աշխատանքի դեպքում գերազանց է ժամը մեկ տասրոպեանոց ընդմիջում անել, բայց նույնիսկ 5-րոպեանոց վարժությունն էլ օրվա ընթացքում կօգնի օրգանիզմին` մտավոր աշխատանք կատարել: Հաճախ նորաձև սննդակարգերին հետևելով կամ էլ պարզապես աշխատանքի մեջ խորասուզվելով չենք կարողանում լիարժեք սնվել, ինչը նույնպես կարևոր է. սպիտակուցները, ածխաջրերը, վիտամիններն ու միկրոտարրերը ազդում են նյարդային համակարգի գործունեության վրա: Նշանակում է` աշխատունակությունը բարձրացնելու նպատակով լիարժեք սնունդ է հարկավոր:

Ներզատիչ համակարգի խանգարումները ևս կարող են բացասական հետևանք ունենալ մտավոր աշխատանքի վրա, ինչպիսին է շաքարային դիաբետը կամ էլ վահանագեղձի ֆունկցիայի խանգարումը:Բացասական ազդեցություն են ունենում դեպրեսիվ կամ էլ նյարդային խանգարումներն ու հյուծող քրոնիկ հիվանդությունները: Այդ դեպքում պետք է հիմնական պատճառը վերացնել: Ուղեղին արյան կանոնավոր մատակարարումը կարևորագույն պայման է, որպեսզի մտավոր արդյունավետ աշխատանք կատարեք: Քրոնիկ անբավարարության հետևանքով էլ տեղի է ունենում հիշողության կորուստ, ուշադրության շեղում ու աշխատունակության խանգարում:

Աղբյուր. ankakh.com
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ